LUK Armenia

LuK ընկերությունը հիմնադրվել է 1965 թվականին Գերմանիայի Բյուլ քաղաքում եղբայրներ Գեորգ և Վիլհելմ Շեֆլերների կողմից, որոնք մինչ այդ հիմնադրել էին INA ընկերությունը։ Հետագայում այս երկու ընկերությունները, ինչպես նաև FAG-ը միավորվեցին  Schaeffler Group կորպորացիայի մեջ։

Ընկերությունը մասնագիտանում է ավտոմեքենաների կցորդիչային (сцепление) և փոխանցման համակարգերի արտադրության բնագավառում։

LuK-ի բարձրորակ արտադրանքն իր հիմնադրումից հաշված տարիներ անց սկսեց հաջողությամբ գրավել աշխարհի շուկաները։ Ներկայումս անհնար կլինի պատկերացնել DaimlerChrysler, Ford, Volvo, Jaguar, BMW, Rover, PSA, Nissan, Renault, Fiat, CNH, Volkswagen և մի շարք այլ ավտոկոնցեռնների արտադրանքն առանց այս ապրանքանիշի ստեղծած բազմապիսի դետալների։  

LuK-ն առաջատար է ոչ միայն ավտոմենքենաների փոխանցման համակարգերի և դրանց վերաբերող այլ մասերի արտադրության, այլև դրանց կատարելոգործման և նորարարության ոլորտում։ Այս ամենի շնորհիվ ընկերության անվան հետ են կապվում մի շարք լուծումներ, որոնք դարձնում են արագությունների փոխանցումը ինչպես մեխանիկական, այնպես էլ ավտոմատ տուփով մեքենաների համար սահուն ու ապահովում դրանց դիմացկունությունը։

Դրայվ Մոթորսը հանդիսանում է LUK ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը

LUK Armenia