ICER Logo

ICER ընկերությունը` սկզբնական տարբերակում Materiales de fricción S.A.E. անվամբ հիմնադրվել է 1961-ին Իսպանիայում և շատ չանցած` ստացել իր ներկա անվանումը` Industrial Comercial Enrique Ruiz բառակապակցության սկզբնատառերից։

Ընկերությունը, որը մասնագիտանում է արգելակման կոճղակներ (тормозные колодки) և կցորդման սկավառակների (диски сцепления) արտադրության ասպարեզում, իր առաջին նշանակալի հաջողությանը հասավ 1968-ին, երբ նախագծեց և սկսեց արտադրել արգելակային կոճղակներ բրիտանական Austin ապրանքանիշի ավոտմեքենաների համար։ Դրանից երկու տարի անց ICER-ի արտադրանքը սկսեց արտահանվել Գերմանիա և ԱՄՆ։

Վերջին մի քանի տարիներին ICER-ը դարձել է իր սեգմենտում ամենամեծ եվրոպական անկախ արտադրողը` հաջողությամբ մրցակցելով մինչ այդ ասպարեզում գերիշխող դիրք ունեցող այլ խոշոր ընկերությունների հետ։

Ընկերության` Իսպանիայում գտնվող երկու գործարաններում միայն տարեկան արտադրվում է մոտ 22 միլիոն միավոր արգելակման և կցորդման վերաբերող ավտոմասեր, որոնք պաշտոնապես ներկայացված են աշխարհի 70-ից ավելի երկրներում։ Աչքի ընկնելով որակ-գին շահավետ հարաբերակցությամբ, հուսալի և երկարատև աշխատանքով, ICER-և ավոտպահեստամասերի շուկայում ներկայանում է իբրև լուրջ և հարգանք ձեռք բերած ապրանքանիշ։

ICER ապրանքանիշը hայաստանյան շուկայում պաշտոնապես ներկայացված է Դրայվ Մոթորսի կողմից։

Տեսնել խանութների ցանկը

ICER