SWAG-ը հիմնադրվել է Դիտցենբախում (Գերմանիա) 1954-ին: 2000 թվականից ապրանքանիշը պատկանում է Bilstein Group կորպորացիային:

SWAG ընկերությունը մասնագիտացած է ընթացային և շարժիչի պահեստամասերի, արգելակման և հովացման  համակարգի, ինչպես նաև տեխնիկական հեղուկների ու յուղերի արտադրության մեջ:

Այսօր SWAG-ն ավտոարտադրական արդյունաբերության աշխարհահռչակ ներկայացուցիչների ռազմավարական գործընկերն է, ավտոպահեստամասերի վստահելի մատակարար: Ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ ունի Եվրոպայում և Ասիայում, հաջողությամբ վաճառվում է Ամերիկայում, Աֆրիկայում և Ավստրալիայում:

SWAG-ն իր հաճախորդներին առաջարկում է փոխարինող ավտոպահեստամասեր բացառապես օրիգինալին համապատասխան որակով: 175-ամյա մետաղագործության փորձը SWAG-ն օգտագործում է իր սեփական արտադրանքը առավել որակյալ դարձնելու համար։

Դրայվ Մոթորսը հանդիսանում է SWAG ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։