Trico Armenia

Trico-ն (հնչ․՝ Թրայքո) համաշխարհային առաջատար է ապակեմաքրիչ խոզանակների արտադրության ոլորտում՝ ավելի քան 90-ամյա պատմությամբ։

Դիմապակու մաքրման ժամանակակից համակարգի գյուտը պատկանում է հենց Trico ընկերությանը․ 1917թ․ մեքենաներն առաջին անգամ «զինվեցին» խոզանակներով։

Ամեն տարի ընկերությունն ամբողջ աշխարհում արտադրում է ավելի քան 80 միլիոն խոզանակ։

Trico-ն արտադրանք է մատակարարում փոքրաթիվ ավտոարտադրողների հոսքագծեր, ինչպես նաև ավտոպահեստամասերի երկրորդային շուկաներ: Ընկերությունը մրցանակներ է ստացել Porsche, Ford, Subaru, Volkswagen, Chrysler և Rover Group ընկերություններից։ Ողջ արտադրանքը համապատասխանում է ISO-TS ստանդարտներին։

Trico-ի կատալոգներում ավտոսիրողները կգտնեն բարձրորակ ապակեմաքրիչ խոզանակներ մարդատար և բեռնատար մեքենաների համար։

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Trico ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը