Kolbenschmidt Logo

Kolbenschmidt ընկերությունը ավելի քան 100 տարվա պատմություն ունի, որը միշտ չէ, որ հարթ է ընթացել։ Նրա առաջին հիմնադիրը և սեփականատերը` Կարլ Շմիդտը սկսել է իր ձեռնարկությունը 20-րդ դարի սկզբին` իբրև մետաղաձուլական արտադրամաս, որը դարձել է գործարան, արտադրելով նաև մխոցներ (поршень)։

Գործարանը ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և վերականգնվել տարիներ անց։ 1950-60-ականներին Kolbenschmidt-ը ընդլայնեց իր արտադրությունը` դառնալով մխոցների, առանցքակալների, բենզինային և դիզելային շարժիչների մասերի, ֆիլտրերի և բազմատեսակ այլ  դետալների արտադրության ոլորտում առաջատար։

Ներկայումս Kolbenschmidt-ը հանդիսանում է Rheinmetall Automotive բաժներտիրական ընկերության մասը։ Kolbenschmidt-ի արտադրանքը ըստ արժանվույն գնահատել են ոչ միայն անհատ ավտոմեքենատերերը, այլև ավտոարտադրության այնպիսի հսկաներ, ինչպես Audi-ն, Porsche-ն, BMW-ն, Mercedes-Benz-ը, MAN-ը, Ford-ը, DAF-ը և այլ հանրահայտ ընկերություններ։  

Զարգացող ավտոմեքենաշինությանը համաքայլ ընթանալու պահանջից ելնելով` ընկերությունը համագործակցում է ավտոարտադրողների հետ` փորձնական ճանապարհով ստեղծելով առավել հուսալի, երկարակյաց, փոքր զանգվածով և մեծ ճշգրտությամբ աչքի ընկնող ավտոմասեր։ Kolbenschmidt-ը մեծ ուշադրություն է դարձնում, որ նորաստեղծ մասերի խնամքը լինի հնարավորինս քիչ ծախսատար, ինչպես նաև նվազագույնի հասցնի արտանետումները։    

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Kolbenschmidt ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը

Kolbenschmidt Armenia