INA Armenia

INA (գերմաներեն Industrie-Nadellager բառակապակցությունից հապավում, որը թարգմանաբար նշանակում է «արդյունաբերական ասեղնավոր առանցքակալներ») ընկերությունը հիմնադրվել է 1946 թվականին` հետպատերազմյան Արևմտյան Գերմանիայի Հերցոգենաուրախ քաղաքում:

Գեորգ և Վիլհելմ Շեֆլեր եղբայրների հիմնած ձեռնարկությունը սկզբում արտադրել է կենցաղային իրեր փայտից կամ այլ նյութերից, բայց կարճ ժամանակում ընդլայնվել է և ապա կենտրոնացել մետաղական իրերի` մասնավորապես ասեղնավոր առանցքակալների (игольчатые подшипники) արտադրության մեջ, որից և ծագում է ներկայում հայտնի բրենդային INA անվանումը` (թեև ընկերության համահիմնադիր Գեորգ Շեֆերը կեսկատակ-կեսլուրջ միշտ պնդում էր, որ INA հապավումը գերմաներեն Immer Neue Aufgaben` «միշտ նոր առաջադրանքներ» բառերի հապավումից է առաջացել)։ 

Շնորհիվ Գեորգ Շեֆլերի առաջարկած ասեղնավոր առանցքակալի նորարարական լուծման` ընկերությունը արագ թափով առաջատար տեղ զբաղեցրեց շուկայում և 1953-ից սկսած Արևմտյան, ապա և միացյալ Գերմանիայում արտադրվող բոլոր մեքենաներում առկա են INA-ի ասեղնավոր առանցքակալներ։

Ընկերությունը ներկայումս համաշխարհային առաջատար է ատամնավոր փոկերի և գոտիների (ролики, ремень) արտադրության մեջ և ընկերության հետ համագործակցում են գրեթե բոլոր եվրոպական և բազմաթիվ ոչ-եվրոպական ավտոարտադրողներ:

INA-ն ներկայումս ունի աշխարհի ավելի քան 50 երկրներում 75 գործարան ինչպես նաև բազմաթիվ հետազոտական կենտրոններ: INA ապրանքանիշը, ինչպես նաև FAG-ը և LuK-ը ներկայումս հանդիսանում են Schaeffler Group ընկերության սեփականությունը։

INA ապրանքանիշը hայաստանյան շուկայում պաշտոնապես ներկայացված է Դրայվ Մոթորսի կողմից։

Տեսնել խանութների ցանկը

INA Armenia