KYB Armenia

KYB-ը հիմնադրվել է 1919 թ․ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում՝ Շիրո Կայաբայի կողմից:

KYB-ը Ճապոնիայի խոշորագույն հիդրավլիկա արտադրողն է և աշխարհում փոխադրամիջոց արտադրող ընկերությունների՝ առաջնային շուկայում ամորտիզատորների խոշորագույն մատակարարը։ 

Ամեն շաբաթ տարբեր գործարաններից՝ ներառյալ Ճապոնիայում գտնվող «Գիֆուն», որն աշխարհի՝ ամորտիզատոր արտադրող խոշորագույն գործարանն է, ավելի քան 1 միլիոն ամորտիզատոր է մատակարարվում աշխարհի տարբեր կետեր։

Ընկերությանն է պատկանում նաև երեք ամորտիզատոր արտադրող գործարան Եվրոպայում, որոնք արտադրում են և՛ երկրորդային շուկայի, և՛ փոխադրամիջոց արտադրողների համար։

Ավելի քան 4,5 միլիոն կտոր KYB-ի արտադրանք է պահեստավորվում և մատակարարվում Եվրոպայում սփռված 9 մասնաճյուղերից:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է KYB ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը