NTN / SNR Armenia

NTN-SNR ընկերությունը ձևավորվել է ճապոնական NTN կորպորացիայի և ֆրանսիական SNR Roulements առանցքակալների արտադրողի միաձուլումից: NTN-SNR-ն այսօր ավտոմոբիլային արդյունաբերության համար առանցքակալների Եվրոպայի ամենամեծ արտադրողն է:

NTN-SNR-ն ավելի քան 100 ընկերությունների պաշտոնական գործընկերն է, այդ թվում՝ Audi, Mercedes-Benz, Porsche, Ford, Honda, Mitsubishi, Nissan, Opel, Renault, Toyota, Skoda, Volkswagen, Peugeot-Citroen․

Ընկերության կողմից արտադրվող պահեստամասերի տեսականին ներառում է

  • անվակունդերի առանցքակալներ,
  • ատամնավոր փոկերի ճախարակներ,
  • լրացուցիչ սարքավորումների ճախարակներ,
  • McPherson կախոցի հենարանային առանցքակալներ (опорные подшипники подвески McPherson)
  • փոխանցման տուփի առանցքակալներ,
  • կոմպրեսորային և օդորակիչի առանցքակալներ,
  • ծնկաձև լիսեռի փոկանիվներ,
  • կցորդման առանցքակալներ,
  • անիվի առանցքակալներով արգելակային սկավառակներ,
  • առանցքակալներ բեռնատարների և ավտոբուսների համար:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է NTN-SNR ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը