Sachs Logo

SACHS ապրանքանիշի պատմությունը սկսում է 1895-ից, երբ Գերմանիայի Շվայնֆուրտ քաղաքում բազմաթիվ գյուտերի հեղինակ Էրնստ Սաքսը և հաջողակ գործարար Կարլ Ֆիխտելը հիմնեցին հեծանիվների առանցքակալներ (подшипники) արտադրող իրենց ձեռնարկությունը։ Տարիներ շարունակ արտադրելով հեծանիվի մասեր Fichtel & Sachs-ը (ինչպես այդ տարիներին էր կոչվում ընկերությունը) աստիճանաբար մասնագիտացավ նաև ավտոմեքենաների մասերի արտադրության ոլորտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընկերությունը ներգրավված էր ռազմական արտադրանքի թողարկման մեջ (օրինակ` գերմանական համարյա բոլոր տանկերը սարքավորված էին այս ապրանքանիշի կցորդման (сцепление) համակարգով), ինչը նաև մեծ վնասներ բերեց ընկերությանը` դարձնելով դրանք ռմբակոծությունների թիրախ։ Սակայն տարիներ անց Fichtel & Sachs-ը կարողացավ վերականգնել իր նախկին դիրքերը ավտոմասերի արտադրության ոլորտում և նոր դիրքեր զբաղեցնել համաշխարհային շուկայում։

2001 թվականից ընկերությունը դարձավ ZF Friedrichshafen կորպորացիայի մաս` վերանվանվելով ZF Sachs: Ներկայումս ընկերությունը թողարկում է բազմազան արտադրանք` սկսած կցորդման համակարգերից, ամորտիզատորներից մինչև հիբրիդային ավտոմեքենաների համար անհրաժեշտ մասեր, որոնք բոլորն էլ աչքի են ընկնում բարձր որակով, հուսալիությամբ, երկարատև ծառայությամբ և դետալների պատրաստման համար բարձրորակ հումքի ընտրությամբ։    

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Sachs ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը

Sachs Armenia