Ferodo

Ferodo ընկերությունը հիմնադրել է անգլիացի գյուտարար և գործարար Հերբերթ Ֆրուդը 1897 թվականին, երբ նա ստեղծել է «ֆերոդո» անունը ստացած և իր ժամանակի համար հեղափոխական նոր հումքը` արգելակային բարձիկների արտադրության համար։  

Հետագայում ընկերությունը սկսեց իր արգելակային բարձիկներն արտադրել ավելի արդյունավետ` ասբեստային հումքից, իսկ վերջինս էլ փոխարինվեց ավելի նորարական և առողջության ու շրջակա միջավայրի համար անվնաս նյութերով, սակայն ընկերության արտադրության կազմակերպման հմտությունները, հիմնարար արժեքները և որակի նկատմամբ խստապահանջ մոտեցումները մնացին անփոփոխ մեկ դարից ավելի ժամանակահատվածում։

Ferodo-ի արգելակային պահեստամասերը գնահատում և ընդունում են աշխարհի մի շարք առաջնակարգ ավտոարտադրողներ, և ապրանքանիշը ստացել է Ford-ի Q1 հավաստագիրը, ինչը ավտոմասեր արտադրողների համար բաղձալի մրցանակ է։

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Ferodo ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը

Ferodo Armenia