PowerEdge Armenia

DENSO-ի PowerEdge-ի ապակեմաքրիչ խոզանակները նորույթ են հետվաճառքային սպասարկման շուկայում։ 

Այս գիծն ընդգրկում է Եվրոպայի ավտոպարկի ավելի քան 90%-ը, ինչը երաշխավորում է համապատասխան ապակեմաքրիչ խոզանակի առկայությունը գրեթե ցանկացած մեքենայի համար։

Խոզանակներն արտադրվում են ժամանակակից տեխնոլոգիաներով և բարձրորակ նյութերից, ինչի շնորհիվ մաքրման որակը և արդյունավետությունը գերազանց են, իսկ գործընթացը՝ անաղմուկ։

Բացի վերոնշյալ ֆունկցիոնալ առավելություններից՝ հարկ է նշել նաև, որ խոզանակները հեշտ են տեղադրվում, բարակ են և անվնաս շրջակա միջավայրի համար։

Ձեռք բերեք  DENSO-ի PowerEdge-ի ապակեմաքրիչ խոզանակները Drive Motors-ից և ինքներդ զգացեք ապակեմաքրիչ խոզանակների տեխնոլոգիայի էվոլյուցիան։

Դրայվ Մոթորսը հանդիսանում է PowerEdge ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը