MaxGear Armenia

MaXgear ապրանքանիշը ստեղծվել է 2006 թվականին լեհական Auto Partner Group-ի կողմից, որը խոշորագույն սեփական ապրանքանիշերից մեկն է հետշուկայում: Նրա արտադրանքը ներառում է ավելի քան 35,000 տեսակի պահեստամասեր, իսկ ապրանքանիշը ներկայացված է համաշխարհային TecDoc տվյալների բազայում:

MaXgear-ը ամենաարագ զարգացող լեհական ընկերություններից մեկն է, որի շուկայական ուղղվածությունն առայժմ Եվրոպան է: Համագործակցում է ավտոպահեստամասերի մի շարք հանրաճանաչ արտադրողների հետ։ Լեհական ֆիրմայի անվանումով տուփերի բոլոր ապրանքներն ունեն DIN և ISO վկայագրեր:

MaXgear-ի արտադրանքի լայն տեսականին ընդգրկում է ընթացային, արգելակման, էլեկտրական և հովացման համակարգերի պահեստամասերը, առանցքակալներըև այլն։

MaXgear-ը ավտոպահեստամասերի միջազգային ապրանքանիշ է։ Նրա մասերը նախագծված են այնպես, որպեսզի համապատասխանեն սարքավորման օրիգինալ բնութագրերին՝ դրանք դարձնելով հուսալի և երկարակյաց: Պահեստամասերը նաև մատչելի են՝ համեմատած իր մրցակիցների հետ:

MaXgear-ի գործարանները գտնվում են Եվրոպայում, Ասիայում և ԱՄՆ-ում: Ապրանքանիշը մշտապես ձգտում է բարելավել որակը և զարգացնել այն՝ ավտոմոբիլային արդյունաբերության փոփոխվող կարիքները բավարարելու համար:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է MaXgear ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը