Monroe Armenia

Monroe ընկերությունը հիմնադրվել է 1916թ․ ԱՄՆ Միչիգան նահանգի Մոնրո քաղաքում՝ մեխանիկ և ձեռնարկատեր Ավգուստ Ֆերդինանդ Մեյերի կողմից։

Monroe-ն համաշխարհային մեքենաշինության արդյունաբերության լավագույնս ճանաչված և վստահելի ապրանքանիշերից է։ Այն արտադրում է նորարարական օրիգինալ և փոխարինող սարքավորումներ՝ ամորտիզատորներ, ձգաձողեր, ղեկային կառավարման, կախոցի  և թափքի այլ բաղադրիչներ։

Բրենդը նաև ամբողջ աշխարհում ավտոմեքենա և սարքավորումներ արտադրողների օրիգինալ բաղադրիչների առաջնային մատակարարներից է:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Monroe ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը