BERU ընկերությունը հիմնադրվել է Ջուլիուս Բեհրի և Ալբերտ Ռուպրեխտի կողմից 1912թ․ որպես այրման մոմերի գործարան: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Գերմանիայի Լյուդվիգսբուրգ քաղաքում։ 2010թ․ այն ձեռք է բերել BorgWarner ընկերությունը:

 

BERU ապրանքանիշն ունի տեխնիկական նորարարությունների և արտադրանքի զարգացման հպարտ պատմություն: Այսօր այն որակյալ պահեստամասեր է տրամադրում ինչպես աշխարհի առաջատար ավտոարտադրողներին, այնպես էլ  երկրորդային շուկային:

Ընկերության` աշխարհով սփռված 21 տեխնոլոգիական կենտրոնների որակյալ աշխատանքի շնորհիվ, BorgWarner ընկերությունը կարողանում է  ավտոպահեստամասերի շուկայում գրավել առաջատար դիրքեր։ 

Մարդատար ավտոմեքենաներ, կոմերցիոն մեքենաներ և շարժիչներ արտադրող գրեթե բոլոր ընկերությունները հանդիսանում են BorgWarner-ի հաճախորդները:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է BERU ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը