IPD Armenia

Երկար ժամանակ է, ինչ IPD ապրանքանիշը ավտոպահեստամասերի ոլորտում հանդիսանում է գերմանական որակի և բարձր արդյունավետություն խորհրդանիշ:

Համապարփակ գիտելիքները, արտադրանքի գերազանց որակը, հուսալի առաքման ծառայությունը և հաճախորդների հետ փոխադարձ վստահության և համագործակցության վրա հիմնված փոխհարաբերությունները IPD-ին դարձրեցին պահեստամասերի առաջատար մատակարար: Ընկերության արտադրանքը կարելի է գտնել բազմաթիվ արտադրամասերում, ինչպես նաև ավտոմասնագետների և ավտոդիլլերների մոտ ամբողջ աշխարհում:

IPD-ն տրամադրում է պահեստամասերի համապարփակ շարք, ինչպիսիք են

  • անիվի առանցքակալների հավաքածուներ,
  • փոկերի ձգաններ,
  • ատամնավոր փոկերի հավաքածուներ,
  • փոկանիվներ,
  • ճկուն սկավառակներ,
  • ջրի պոմպեր,
  • ջրի պոմպերի հավաքածուներ և այլն:

 

IPD-ի երկարաժամկետ համագործակցությունը առաջատար օրիգինալ մասեր արտադրողների հետ երաշխավորում է որակի ամենաբարձր չափանիշները և բացարձակ հուսալիությունը ընկերության ամբողջ արտադրանքի համար:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է IPD ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը