VDO-ն հիմնադրվել է 1920 թվականին Ադոլֆ Շինդլինգի կողմից երկու գործընկերների հետ (Ֆրանկֆուրտ, Գերմանիա): VDO-ն վաճառվել է Continental-ին 2007 թվականին։

Կարճ ժամանակահատվածում ընկերությանը հաջողվել է դառնալ ավտոմոբիլային արդյունաբերության տախոմետրերի և այլ գործիքների աշխարհի խոշորագույն մատակարարը։

Ընկերությունը տարատեսակ էլեկտրական սարքեր է մատակարարում VW, AUDI, SKODA, MERCEDES-BENZ, BMW և այլ ավտոարտադրողներին:

Արտադրանք՝

  • կառավարման և վերահսկման համակարգեր (շարժիչի համակարգերի տարբեր սենսորներ, cruise-control, distance-control համակարգերի սարքավորումներ, կառավարման պանելի  ինֆորմացիոն սարքավորումներ, անվտանգության համակարգեր, ազդանշանային համակարգեր, նավիգացիա)
  • բենզինային և դիզելային ավտոմոքենաների վառելիքի համակարգեր (էլեկտրական վառելիքի պոմպեր, վառելիքի մակարդակի սենսորներ, վառելիքի պոմպեր);
  • ապակեմաքրիչների և լվացման համակարգերի սարքավորումներ:

 

Դրայվ Մոթորսը հանդիսանում է VDO ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը