Narva Armenia

Narva ապրանքանիշի լամպերին մեզանում քաջածանոթ են արդեն մի քանի տասնամյակ` շնորհիվ լայն տարածվածության նախկին ԽՍՀՄ-ում։ Լամպերի արտադրությունը սկսել է 1948 թվականին արևելագերմանական Բեռլինում` Osram նշանավոր ընկերությանը պատկանող գործարանի հիման վրա և սկզբում եղել է այլ անունով։ 1957-ից ընկերությունն ունի մեզ ծանոթ անունը` լամպերում գործածվող ազոտ և արգոն գազերի քիմիական նշանների (N և Ar) և «վակուում» բառի առաջին տառերի միացությունից։

Արևելյան Գերմանիայում Narva-ն, իր մեջ միավորելով մի քանի այլ ձեռնարկություն, դարձավ ամենաբազմազան որակյալ լամպերի խոշոր և հայտնի ձեռնարկություն, որն իր արտադրանքն արտահանում էր սոցիալիստական ճամբարի համարյա բոլոր երկրներ։

1990 թվականին Գերմանիայի վերամիավորումից հետո ընկերությունը ներգրավեց նոր ներդրումներ և ընդլայնեց ինչպես արտադրությունը, այնպես էլ վաճառքի շուկան։

Ներկայումս Narva ապրանքանիշը ավտոպահեստամասերի շուկայում իր կայուն տեղն ունի գին-որակ լավագույն հարաբերակցություն ունեցող ապրանքների շարքում։ Ապրանքանիշի որակի մասին կարող է վկայել նաև այն, որ Narva-ի լամպերը առավել շատ կեղծվող ապրանքատեսակների թվում են, ինչից խուսափելու լավագույն միջոցը վաճառքի մասնագիտացված վայրերից դրանք գնելն է։ Աշխարհում 70-ից ավելի երկրներում, այդ թվում և մեր երկրում կան ընկերության պաշտոնական ներկայացուցիչներ։

Դրայվ Մոթորսը հանդիսանում է NARVA ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը

Narva Armenia