Ընկերությունը հիմնադրվել է 1906 թվականին Ալֆրեդ Տևեսի կողմից։ Եվրոպայում ավտոմեքենայի վրա տեղադրված առաջին հիդրավլիկ արգելակային համակարգը մշակվել է ATE ընկերության կողմից 1926 թվականին։

Հիմնադրման առաջին իսկ օրվանից ընկերությունն օգտագործում է ամենաժամանակակից տեխնոլոգիաները՝ պահեստամասերի շուկայում առաջատար դիրքեր գրավելու համար։ ATE-ի արգելակային համակարգի մասերը համապատասխանում են որակի ամենաբարձր չափանիշներին:

Ապրանքատեսակներ՝

  • Արգելակի ուժեղարարներ (усилитель);
  • Արգելակման կոճղակներ;
  • Արգելակման սկավառակներ և թմբուկներ;
  • Արգելակման տրամաչափեր (суппорт);
  • Հիդրավլիկ արգելակման գլաններ;
  • Կցորդման գլխավոր գլաններ (главные цилиндры сцепления), կցորդման աշխատանքային գլաններ (рабочие цилиндры сцепления);
  • Արգելակման խողովակներ;
  • Արգելակման հեղուկներ;
  • Կցորդման մետաղաճոպաններ և ձեռքի արգելակման համակարգի մետաղաճոպաններ:

Այս պահին ATE-ն արգելակային համակարգերի ոլորտում առաջատար ընկերություններից է ինչպես կոնվեերային մատակարարման շուկայում, այնպես էլ  երկրորդային շուկայում։ Աշխարհահռչակ շատ արտադրողներ, արտադրամասեր և ծառայություններ վստահում են բարձրորակ ATE արտադրանքին: ATE-ը մատակարարում է օրիգինալ մասեր այնպիսի ավտոարտադրողների, ինչպիսիք են MERCEDES-BENZ, VOLKSWAGEN, AUDI, SKODA, PORSCHE, FORD, GENERAL MOTORS, BMW, TOYOTA և այլն:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է ATE ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը