Denso Logo

Denso ընկերությունը հիմնադրվել է 1949 թվականին Ճապոնիայի Կարիյա քաղաքում, անջատվելով մայր կազմակերպությունից` Toyota Motor-ից, որը ներկայումս ունի ընկերության բաժնեմասերի մոտ մեկ քառորդը։

Ընկերության անվանումը առաջացել է ճապոներեն «էկեկտրականություն» և «սարքավորում» բառերի կրճատ տարբերակներից, իսկ վերջին Նիհոն բառը Ճապոնիայի անվանումն է այդ լեզվով։ 

Denso-ն իր հիմնադրումից կարճ ժամանակ անց հայտնվեց համաշխարհային շուկայում` սկսելով լուրջ համագործակցություն Robert Bosch ընկերության հետ, ինչը հնարավորություն տվեց օգտվել վերջինիս տեխնիկական և փորձագիտական հմտություններից ավտոարտադրության ասպարեզում։  

2016-ին Denso-ն աշխարհում ավոտմասերի չորրորդ խոշոր արտադրողն էր։ Այդ թվականի տվյալներով ընկերությունն ուներ 189 մասնաճյուղ աշխարհի չորս մայրցամաքներում` 150,000-ից ավելի աշխատակիցներով։

Ընկերությունն առաջարկում է ավտոմասերի լայն արտադրացանկ բենզինային, դիզելային շարժիչով, ինչպես նաև հիբրիդային ավտոմեքենաների համար` վառոցքի մոմերից (свечи зажигания), հովացման համակարգերից (կլիմատ-կոնտրոլ), մինչև անվտանգության բարձիկներ, անվտանգության այլ համակարգեր, բորտ-համակարգչային ծրագրեր և այն։ 

Ընկերության կողմից ակտիվորեն ներդրվող առաջատար տեխնոլոգիաները թույլ են տալիս բարելավել մեքենայի աշխատանքային բնութագիրը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Denso-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը

Denso Armenia