Vernet Armenia

Գրեթե մեկ դար է, ինչ Vernet Group-ը գործում է ավագ բրենդի՝ VERNET-ի ներքո։


Vernet S.A.-ն ֆրանսիական արտադրող է, որը սկսել է իր գործունեությունը ամերիկյան լիցենզիա ստանալով։ 


Թողարկվող թերմոստատների մոտ 60%-ը ուղղվում են բոլոր ֆրանսիական մեքենաների առաջնային հավաքման, ինչպես նաև գերմանական, ճապոնական և կորեական տրանսպորտային միջոցների նշանակալի մասի հավաքման համար։ Մնացած 40%-ը հայտնվում են պահեստամասերի երկրորդային շուկայում։


Vernet-ի արտադրական հզորությունները (գործարաններ Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չինաստանում, Արգենտինայում և Հնդկաստանում) սերտիֆիկացված են ISO 9001, ISO/TS 16949: 2002 ստանդարտներով։ Դրանք թողարկում են հովացման խողովակներ, թերմոստատներ, ընդարձակման բաքերի և ռադիատորների կափարիչներ։

 

Այսօր Vernet-ն ընդգրկված է էլեկտրոնային թերմոստատ արտադրողների լավագույն տասնյակում։

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Vernet ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը