Corteco ընկերությունը հիմնադրվել է Կորտե և Կոսո ընտանիքների կողմից 1932 թվականին, Թուրինում, Իտալիա։ 1996 թվականին Corteco-ն միացավ գերմանական ավտոմոբիլային արդյունաբերության հսկա Freudenberg կոնցեռնին:
Corteco-ն անկախ ավտոմոբիլային երկրորդային շուկայի համար բաղադրիչների առաջատար մատակարարներից է:
Corteco-ն ունի արտադրական գործարաններ (բաշխիչ կենտրոններ) ավելի քան 15 տարբեր երկրներում: Corteco-ի 26,000 պահեստամասերի տեսականին բաժանված է երեք հիմնական ապրանքային խմբերի` Խցուկներ, թրթռումային կառավարում և սրահի օդի զտիչներ:
Դրանք ներառում են դասական համարվող մի շարք օրիգինալ ավտոմոբիլային ապրանքներ, ինչպիսիք են Simmerring խցուկները կամ micronAir զտիչները: Երկուսն էլ նախագծվել և արտադրվել են Corteco-ի մայր ընկերության՝ Freudenberg-ի կողմից:
Corteco-ի արտադրագիծը և փորձագիտական մոտեցումը չեն սահմանափակվում խցուկներով և սրահի զտիչներով:
Շարժիչի միջադիրները և վերանորոգման հավաքածուները, շարժիչի և փոխանցման տուփի ամրակները, փոկանիվները, ընթացային պահեստամասերը, արգելակի ճոպանները և շարժիչի օդային զտիչների միջադիրներն ու վերանորոգման հավաքածուները նույնպես արտադրվում են Freudenberg Group-ի կողմից և հասանելի են Corteco-ի տեսականիում:
Դրայվ Մոթորսը հանդիսանում է Corteco ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։