Ավելի քան վեց տասնամյակ Otto Zimmermann-ը մշակում, արտադրում և վաճառում է մեքենաների բարդ բաղադրիչներ մեքենաներ արտադրողների և պահեստամասերի ազատ շուկայի համար: 1990 թվականին Էպինգենից Սինշեյմ տեղափոխությունից ի վեր Otto Zimmermann GmbH-ը համակարգված կերպով ընդլայնում է իր վարչական տարածքները, արտադրական օբյեկտները և պահեստային տարածքը:

Zimmermann սկավառակներն արդեն պրակտիկայում ապացուցել են իրենց հուսալիությունը և արդյունավետությունը։ Վերջին տարիների ընթացքում Otto Zimmermann-ը էապես ընդլայնել է իր արտադրական հզորությունները: Պահեստամասերը արտադրվում են նորագույն հոսքագծերում, որոնք համապատասխանում են ավտոմոբիլային արդյունաբերության որակի բոլոր չափանիշներին: Համակարգչով կառավարվող ռոբոտները և շաղափահաստոցները երաշխավորում են արտադրության ամենակարճ ժամկետները և ապահովում մշտական որակ շատ բարձր մակարդակի վրա:

Փաստացի արտադրական ծրագիրը ներառում է շուրջ 4000 տարբեր արգելակային բաղադրիչներ, որոնք վաճառվում են աշխարհի ավելի քան 60 տարբեր երկրներում:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Otto Zimmermann ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը