GSP Armenia

GSP Automotive Group-ը ավտոմոբիլային պահեստամասերի առաջատար արտադրող է համաշխարհային երկրորդային շուկայի համար: Ընկերությունը հիմնադրվել է 1985 թվականին և գտնվում է Չինաստանի Վենչժոու քաղաքում։

GSP-ի թիմն աշխատում է ավելի քան 120 երկրներում, որտեղ որակյալ մասնագետների կողմից ուսումնասիրվում է տեղի շուկան և ապահովվում հաճախորդների անհատական սպասարկումը։

GSP-ի արտադրամասերը գտնվում են Չինաստանում և Հյուսիսային Ամերիկայում, իսկ աշխատակիցների և փորձագետների քանակն անցնում է 2000։ Հյուսիսային Ամերիկայում և Գերմանիայում գործող իր բաշխիչ կենտրոններով GSP-ն կարողանում է իր հաճախորդներին հասանելի դարձնել ապրանների արագ և ճկուն մատակարարումները։

Ընկերությունը մշտապես շարունակում է մշակել նոր ապրանքների լայն տեսականի՝ ամբողջ աշխարհում ավտոպարկի հիմնական ուղղություները ծածկելու և գործընկերների համար լավագույն արտադրանքն ապահովելու համար: Ձեռք բերված հավաստագրերը ներառում են՝ IATF16949, ISO 14001 և ISO45001:

GSP-ն տվյալների մատակարար է ավտոմոբիլային երկրորդային շուկայի հիմնական հարթակների համար, ինչպիսիք են TECDOC-ը Եվրոպայում և ShowMeTheParts.com-ը Հյուսիսային Ամերիկայում, Paramount Data Management (PDM): GSP-ն պաշտոնապես հանդիսանում է TEMOT International-ի մատակարար:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է GSP ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը