VictorReinz Armenia

Victor Reinz ընկերությունը հիմնադրվել է 1920 թվականին Բեռլինում գյուտարար և գործարար Հուգո Ռայնցի ջանքերով, ով մինչ այդ մանրամասն ուսումնասիրել էր շարժիչների արտադրությունը Գերմանիայում և հարևան երկրներում։ Շատ արագ ընկերությունը դարձավ մեկուսիչ հարմարանքների, միջադիրների (прокладка), խցուկների (сальник) արտադրության առաջատար եվրոպական շուկայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկերությունը կարելի է ասել վերաստեղծվեց զրոյից, իր կենտրոնակայանը տեղափոխելով Արևմտյան Գերմանիայի Նոյ-Ուլմ քաղաք և արդեն 1950-ականներին վերականագնեց իր առաջատար դիրքը` տարածելով իր նորարարական արտադրանքը աշխարհի բազմաթիվ շուկաներում։    

Victor Reinz ապրանքանիշի արտադրանքը աչքի է ընկնում իր բարձր որակով և դա ճանաչվել է բազմաթիվ միջազգային ավտոարտադրողների կողմից, ինչպես Mercedes Benz-ը, BMW-ը, Ford-ը և այլ հայտնի ընկերություններ։ Ընկերությունը ինչպես առաջներում, այնպես էլ հիմա աչքի է ընկնում նորարական լուծումներով և բծախնդիր արտադրական գործընթացով, ինչի շնորհիվ շուկա դուրս եկող արտադրանքը համապատասխանում է բարձր որակի և երկարակեցության ամենախիստ պահանջներին։

1993 թվականից Victor Reinz-ը հանդիսանում է ամերիկյան DANA կորպորացիայի մասը և շարունակում է լինել ճանաչված և հարգված ապրանքանիշ ողջ աշխարհում։

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Victor Reinz ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը

VictorReinz Armenia