Հիմնադրվելով 1909 թվականին Բեռլինում՝ որպես պողպատի առևտրային ընկերություն, Pierburg-ը 1928 թվականին սկսեց կորբյուրատորներ արտադրել և շուտով դարձավ գերմանական բոլոր ավտոմոբիլային ընկերությունների և բազմաթիվ միջազգային տրանսպորտային միջոցներ արտադրողների և շարժիչների արտադրողների համար գրեթե միակ մատակարարը: 1986 թվականին ընկերությունը մտել է Rheinmetall խմբի կազմում։
Pierburg-ն մշտապես եղել է ավտոմոբիլային արդյունաբերության ամենամոտ գործընկերներից մեկը և ի սկզբանե աջակցել է մեքենաշինության զարգացմանը:
Pierburg-ն այժմ մասնագիտացված է արտանետումների վերահսկման, շարժիչներին օդի մատակարարման և դրոսելային փականների ոլորտներում: Ընկերության տասնամյակների փորձը, համապարփակ, նորարար և հռչակավոր էքսպերտիզան իդեալական հիմքեր են ստեղծում Pierburg-ի համար՝ առաջնակարգ բաղադրիչների, մոդուլների և համակարգերի շարունակական զարգացման և արտադրության մեջ: Pierburg-ի արտադրանքի շնորհիվ Motorservice-ը վերանորոգման անկախ խանութներին առաջարկում է առավելագույն որակ և նորարարություն։ Այսպիսով, Pierburg-ը ակտիվ դեր ունի մեքենաշինության ապագայի ձևավորման գործում։
Դրայվ Մոթորսը հանդիսանում է Pierburg ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։