Mahle ընկերությունը հիմնադրվել է 1920 թվականին Գերմանիայում` իբրև փոքր ձեռնարկություն և նախնական տարբերակով կոչվել է իր հիմնադիր ինժեներ ու գործարար Հելմութ Հիրթի անունով։ Արտադրամասի գործունեության առաջին իսկ տարում թիմին է միացել Հերման Մալեն, իսկ երկու տարի անց` նրա եղբայրը` Էրնստ Մալեն։ Եղբայրների ղեկավարության տակ ընկերությունը արագ թափով վերածվեց լուրջ ընկերության, ձուլվելով այլ ընկերությունների հետ և 1938-ին ստանալով մեզ ծանոթ Mahle անունը։
Այդ ընթացքում ընկերությունը հասցրել էր անուն ձեռք բերել շարժիչային մխոցների (поршень) արտադրությունում, ինչպես նաև ստեղծել օդի և յուղի ֆիլտրեր։
Երկրորդ համաաշխարհային պատերազմի ընթացքում, ինչպես գերմանական շատ արտադրողներ, ընկերությունը կորցրել էր իր ակտիվների մեծ մասը, սակայն 1948-ից սկսած վերականգնվել արագ քայլերով։
Մեր օրերում Mahle-ն վերածվել է ավտոմասերի արդյունաբերության հսկաներից մեկի` աշխարհի բազմաթիվ երկրներում ավելի քան 77,000 աշխատողներով և ընդգրկվելով իր ոլորտի ամենախոշոր արտադրողների քսանյակում։
Տարիներ շարունակ Mahle-ն արտադրում է բարձրորակ ու դիմացկուն ֆիլտրեր և շարժիչի բազմատեսակ մասեր` ինչպես հայտնի շարժիչ արտադրողների, այնպես էլ ավտոպահեստամասերի շուկայի համար։
Դրայվ Մոթորսը հանդիսանում է MAHLE ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։