Lemforder ընկերությունը ստեղծվել է 1947-ին Գերմանիայի հյուսիսում գտնվող Լեմֆյորդե քաղաքում։ 2003 թվականին Lemforder-ի բաժնեմասերի հարյուր տոկոսի սեփականատեր է դարձել գերմանական ZF ավտոկոնցեռնը (ZF Friedrichshafen AG)։
Ընկերությունը համաշխարհային հռչակ ունի և մասնագիտանում է ավտոմեքենաների կախոցների (подвески) կառավարման համակարգերի արտադրության մեջ և որպես վստահելի գործընկեր` դարձել է իր ոլորտում թիվ մեկ ապրանքանիշը։ Ներկայումս աշխարհի շուրջ 50 ավտոմեքենա արտադրող ընկերություններ, այդ թվում` General Motors-ը, Mitsubishi-ն, Toyota-ն, Opel-ը, VW-ը, Mercedes Benz-ը, Audi-ն, BMW-ն, Volvo-ն, Ford-ը և Fiat-ը նախընտրում են հենց Lemforder-ն իբրև իրենց մեքենաների օրիգինալ կախոցների և կառավարման համակարգերի բացառիկ մատակարար։
Ընկերությունը, հանդիսանալով համաշխարհային կոնցեռնի մաս, գործարաններ ունի աշխարհի մի շարք երկրներում, սակայն արտադրվող և նախագծվող մասերի տեխնոլոգիական լուծումները համարյա բացառապես կատարվում են Գերմանիայում։
Նորարարությունը, մանրամասների նկատմամբ հետևողականությունը և իրենց արտադրանքը փոփոխվող և բազմազան պահանջներին համապատասխանեցնելու նպատակով բազմակի փորձարկումներն ու դրանց մանրամասն վերլուծություններն ընկերության կարևոր արժեքներն են։
Դրայվ Մոթորսը հանդիսանում է Lemforder ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։