FAG (Fischer Aktien-Gesellshaft) ընկերությունը հիմնվել է Գերմանիայի Շվայնֆուրտ քաղաքում 1883 թվականին` գնդիկավոր առանցքակալների (подшипник) գյուտարար Ֆրիդրիխ Ֆիշերի կողմից։
2001 թվականից ընկերությունը հանդիսանում է Schaeffler գերմանական կորպորացիայի սեփականությունը։
FAG-ն ավելի քան մեկ դար եղել և մնում է ամենատարբեր կիրառություն ունեցող առանցքակալների արտադրության ոլորտում առաջատար` ապահովելով իր դիրքին համապատասխան որակ։ Ընկերությունը բացառիկ մատակարար է հանդիսանում ավտոմեքենաների մի շարք ճանաչված բրենդների` այդ թվում Mercedes Benz-ի, BMW-ի, Audi-ի, Volkswagen-ի, Mitsubishi-ի, Nissan-ի համար։ Ընկերության բազմատեսակ առանցքակալները թողարկվում են աշխարհի տարբեր երկրներում գտնվող 63 գործարաններում։
Նորարարություն, ճկունություն և արդյունավետություն` սրանց են այն հիմնարար սկզբունքները, որոնցով առաջնորդվում է ընկերությունն իր գործում։
Ինչպես միաբերան պնդում են մասնագետները և ավտոսիրողները` FAG-ի արտադրանքն աչքի է ընկնում բարձր որակով, հուսալի ու երկարատև ծառայությամբ, արտաքին միջավայրի բացասական ազդեցության (խոնավություն, աղտոտում, բարձր ջերմաստիճան և այլն) նկատմամբ բարձր կայունությամբ, խիստ ճշգրտությամբ և ծանրաբեռնված աշխատելու նկատմամբ դիմացկունությամբ։
Դրայվ Մոթորսը հանդիսանում է FAG ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։