EnduroVision-ը ճապոնական հայտնի Denso ապրանքանիշի նոր ապրանքագիծն է, որը շուկա է մտել 2016 թվականից։ Ներկայումս ապրանքանիշն առաջարկում է ապակեմաքրիչներին վերաբերող 1,700 ապրանքատեսակ` համարյա բոլոր մակնիշի ավտոմեքենաների համար։ Տարեկան ավելի քան 100 միլիոն միավոր արտադրությամբ` EnduroVision-ը պահեստամասերի շուկայում կարճ ժամանակում ճանաչման և հավանության է արժանացել ամենալայն շրջանակներում` շնորհիվ որակ-գին ամենաշահավետ հարաբերակցության։
Այս ապրանքանիշի ապակեմաքրիչներն արտադրվում են՝ օգտագործելով համեմատաբար բարձր գնային սեգմենտի արտադրանքին բնորոշ տեխնոլոգիաներ և լուծումներ, և աչքի է ընկնում գերազանց գործառնական հատկանիշներով` առաջարկելով այս ամենը առավել մատչելի գների սահմաններում։
Ընկերության ապակեմաքրիչները նախագծված են այնպես, որպեսզի համաչափ բաշխեն ճնշումը մաքրման ողջ մակերեսով` խուսափելու համար խազերից և քերծվածքներից, բնական կաուչուկի հիմքով պատրաստված ներդիրը նպաստում է դիմապակու արդյունավետ մաքրմանը և ապակեմաքրիչի անձայն աշխատանքին, իսկ դիզայնի մեջ հաշվի են առնված աերոդինամիկ հատկանիշները։
EnduroVision ապրանքանիշը hայաստանյան շուկայում պաշտոնապես ներկայացված է Դրայվ Մոթորսի կողմից։