Delphi

Ամերիկյան Delphi ապրանքանիշը հայտնի է ավտոմեքենաների աշխարհում ավելի քան 100 տարի։ Այս անունն ամուր կապակցված է անցյալում այնպիսի նորամուծությունների հետ, առանց որոնց դժվար կլիներ պատկերացնել ժամանակակից ավտոմեքենան։ Բավարարվենք դրանցից մի քանիսը հիշատակելով` ավտոմեքենայի ռադիատորը (1911), աշխարհում առաջին ավտոմեքենայի ջեռուցիչը (1929), առաջին ավտոմոբիլային կոնդիցիոները (1954)։

Ընկերությունն առաջարկում է ամենաբազմազան ավտոմասերի լայն ընտրանի, այդ թվում և` էլեկտրոնիկայի, էլեկտրականության, անվտանգության և ջերմամամեկուսացման համակարգերի մասեր և ամբողջական լուծումներ` արված բարձր մակարդակով և նորագույն տեխնոլոգիաների ու հումքի լայն կիրառմամբ։

Delphi-ն ավտոմասեր է մատակարարում համաշխարհային առաջատար 25 ավտոարտադրողների համար։ Ընկերությունն ունի աշխարհի 270 քաղաքներում արտադրական հզորություններ, 100.000 աշխատողով, ինչպես նաև աշխարհի 32 երկրներում հետազոտական և կոնստրուկտորական կենտրոններ, որոնցում նախագծվում, փորձարկվում և կատարելագործվում են շուկայում ներկայացվելիք ամենաբազմազան ավտոմասերը, նորագույն տեխնիկական լուծումներն ու համակարգերը։

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Delphi ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը

Delphi Armenia