Osram` լուսատեխնիկական սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկը

Նախկինում` Siemens AG-ի դուստր ընկերություն, իսկ այժմ` անկախ ընկերություն` առևտրային և արտադրական քաղաքականության վրա կողմնակի ընկերությունների նվազագույն ազդեցությամբ։ Այսօր Osram-ին են պատկանում մի շարք ապրանքանիշեր։

Ամենահայտնիներն են Siteco-ն, DJC-ն, Neolux-ը, Radium-ը, Sylvani-ն։ Ընկերությունը մատակարարում է իր արտադրանքը բազմաթիվ խոշոր ավտոկոնցեռնների։

Ավտոմոբիլային շուկայի համար Osram-ը թողարկում է լամպեր, քսենոնի վերահսկիչ բլոկներ, լուսադիոդներ, ռեզիստորներ։ Ընկերությունը, ի թիվս այլի, մասնագիտացած է ավտոլամպերի ոլորտում, ուստի տեսականիում ամենահաճախը հանդիպում են հենց դրանք։ Այժմ Osram-ի լամպերի մեծամասնությունն արտադրվում է Գերմանիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի գործարաններում։

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Osram ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը