Nissens-ը ավտոմասերի դանիական արտադրող է, որը մասնագիտացած է հովացման և ջերմաստիճանի կառավարման համակարգերի արտադրությունում։ Ընկերությունը հիմնադրվել է 1921թ.։
Nissens-ը ծածկում է եվրոպական, ասիական և ամերիկյան արտադրության մեքենաների ընդարձակ ավտոպարկը՝ Volkswagen, Ford, Toyota, Mercedes-Benz, BMW, Audi․
Nissens-ի արտադրանքը ներառում է․
Հովացման ռադիատորներ
Ինտերքուլերներ
Օդորակիչի կոմպրեսորներ և կոնդենսատորներ
Յուղի ռադիատորներ
Քամհարներ
Տուրբոկոմպրեսորներ
Տերմոստատներ և այլ դետալներ
Բոլոր դետալները համապատասխանում կամ գերազանցում են բնօրինակ սարքավորումների ստանդարտները (OE) և անցնում են խիստ փորձարկումներ։
Արտադրությունը սերտիֆիկացված է ISO 9001, IATF 16949 և ISO 14001 միջազգային ստանդարտներով, ինչը երաշխավորում է բարձր որակ, երկարակեցություն և համաապատասխանություն ժամանակակից ավտոմեքենայի պահանջներին։
Դրայվ Մոթորսը հանդիսանում է Nissens ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։