Herth+Buss ընկերությունը հիմնադրվել է 1925թ․ Ֆիլիպ Հերտի և Յակոբ Բուսսի կողմից Գերմանիայում: Այն իր գործունեության հենց սկզբից մասնագիտացել է ավտոմեքենաների պահեստամասերի ոլորտում: 2005 Ավտոմեքենաների էլեկտրասարքերը «վերագործարկվել են» Elparts և Heavyparts տեսականու տեսքով, ներդրվել է R/F լոգիստիկ տեխնոլոգիան: 2011 Իրականացվել է վերաբրենդավորում՝ մեկ ապրանքանիշ, արտադրանքի երկու հզոր շարք:
Տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնել է իր արտադրատեսականին՝ ներառելով էլեկտրական, էլեկտրոնային, մեխանիկական, սենսորային և այլ համակարգերի պահեստամասեր։
Այսօր Herth+Buss֊ը ավտոպահեստամասերի ազատ շուկայում գործող անկախ, մասնավոր ընկերություն է, որն առաջարկում է ավելի քան 27,700 բրենդային ավտոպահեստամաս և որի առաքելությունն է ավտոմեքենայի բարձրորակ պահեստամասերի արագ և հուսալի մատակարարումը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:
Herth+Buss-ի ներքո գործում է հիմնական երկու ենթաբրենդ / շարք՝
Երկու շարքերն ապահովում են համապարփակ տեսականի՝ շարժիչից մինչեւ էլեկտրական, արգելակային, փոխանցման, սենսորային և այլ համակարգերի պահեստամասեր:
Herth+Buss–ի ամբողջ տեսականուն բնորոշ է որակի համապատասխանություն, քանզի շատ պահեստամասեր արտադրվում են կամ համապատասխանում են OEM (Original Equipment Manufacturer) չափանիշներին:
Հարյուրամյակը նշելու առթիվ ընկերությունը հրապարակել է հատուկ բրոշյուր՝ նշելով ավելի քան 100 տարվա պատմությունը:
Դրայվ Մոթորսը հանդիսանում է Herth+Buss ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։