Eneos ապրանքանիշը, որը հունարեն «էներգիա» և neos (նոր) բառերի միաձուլումից է ստեղծվել, հանդիսանում է ճապոնական JXTG Nippon Oil & Energy Corporation-ի սեփականությունը։ Կորպորացիան Ճապոնական նավթարդյունաբերության և նավթամթերքի շուկայի ամենահին և խոշոր խաղացողներից է, որը հիմնվել է 1888 թվականին և զբաղվում է նավթարդյունաբերությամբ և նավթամթերքի արտադրությամբ ողջ աշխարհում։
Ներկայումս JXTG Nippon Oil & Energy Corporation-ը շուկային իր արտադրած վառելանյութով և քսայուղերով է ներկայանում ENEOS ապրանքանիշի ներքո։
Ընկերությունը ներկայացնում է բարձր որակի քսայուղեր, որոնց արտադրության մեջ օգտագործվում են առաջատար տեխնոլոգիաներ, որոնք մշակված են ճապոնական առաջատար ավտոարտադրողների հետ համատեղ աշխատանքի և հետազոտությունների արդյունքում: ENEOS-ի քսանյութերը ապահովում են բարձր կատարողականություն, հզորություն և պաշտպանություն ամենատարբեր մեքենաների, այդ թվում մրցարշավային մեքենաների և մոտոցիկլետների համար: Դրանք հաշվարկված են նաև այնպիսի շուկաների համար, որոնց պայմանները մոտ են մեր տեղական պայմաններին` վատ ճանապարհներ, եղանակային տատանումներ, հաճախ ոչ բարձրորակ վառելիք և այլն։