Herth+Buss ընկերությունը հիմնադրվել է 1925թ Ֆիլիպ Հերտի և Յակոբ Բուսսի կողմից Գերմանիայում: Այն իր գործունեության հենց սկզբից մասնագիտացել է ավտոմեքենաների պահեստամասերի ոլորտում: 2005 Ավտոմեքենաների էլեկտրասարքերը «վերագործարկվել են» Elparts և Heavyparts տեսականու տեսքով, ներդրվել է R/F լոգիստիկ տեխնոլոգիան: 2011 Իրականացվել է վերաբրենդավորում՝ մեկ ապրանքանիշ, արտադրանքի երկու հզոր շարք:

Տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնել է իր արտադրատեսականին՝ ներառելով էլեկտրական, էլեկտրոնային, մեխանիկական, սենսորային և այլ համակարգերի պահեստամասեր։

Այսօր Herth+Buss֊ը ավտոպահեստամասերի ազատ շուկայում գործող անկախ, մասնավոր ընկերություն է, որն առաջարկում է ավելի քան 27,700 բրենդային ավտոպահեստամաս և որի առաքելությունն է ավտոմեքենայի բարձրորակ պահեստամասերի արագ և հուսալի մատակարարումը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:

Herth+Buss-ի ներքո գործում է հիմնական երկու ենթաբրենդ / շարք՝

  • Elparts՝  կենտրոնացած է ավտոէլեկտրական ու էլեկտրոնային համակարգերի վրա՝ առաջարկելով լայն տեսականի էլեկտրամեխանիկ պահեստամասեր:
  • Jakoparts՝ մասնագիտացված է ասիական մեքենաների (ճապոնական, կորեական) համար պահեստամասերի ոլորտում:

 Երկու շարքերն ապահովում են համապարփակ տեսականի՝ շարժիչից մինչեւ էլեկտրական, արգելակային, փոխանցման, սենսորային և այլ համակարգերի պահեստամասեր:

  Herth+Buss–ի ամբողջ տեսականուն բնորոշ է որակի համապատասխանություն, քանզի շատ պահեստամասեր արտադրվում են կամ համապատասխանում են OEM (Original Equipment Manufacturer) չափանիշներին:

Հարյուրամյակը  նշելու առթիվ ընկերությունը հրապարակել է հատուկ բրոշյուր՝ նշելով ավելի քան 100 տարվա պատմությունը:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Herth+Buss ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։