Խցուկների և ներդիրների արտադրության առաջատար
Elring-ը Գերմանիայի ամենահին ձեռնարկություններից է, որին պատկանում է ավելի քան 20 գործարան:
Որպես ավտոմոբիլային մատակարար՝ ElringKlinger-ը դարձել է վստահելի գործընկեր իր հաճախորդների համար: Լինի օպտիմիզացված այրման շարժիչներ, բարձր կատարողական հիբրիդներ, թե էկոլոգիապես մաքուր մարտկոց և վառելիքային էլեմենտների տեխնոլոգիա՝ ElringKlinger-ը մատակարարում է նորարարական լուծումներ՝ բոլոր տեսակի մեքենաների համար:
Ընկերության կատալոգներում կարելի է գտնել մոտ 20 հազար անուն շարժիչի և իրար միացնող տարբեր դետալների համար նախատեսված մասեր և ամրակներ: Այս տեսականին ընդհանուր առմամբ ծածկում է եվրոպական ավտոմոդելների 98%-ը և ասիական մոդելների մոտ 60%-ը: Արտադրանքի մի մասն առաքվում է ուղիղ Mazda-ի, Opel-ի, Ford-ի, VW-ի, Volvo-ի և շատ այլ ավտոարտադրողների հոսքագծեր:
Elring-ի արտադրանքների ցանկում ներառված են նաև ցանկացած տեսակի պտուտակներ, միջադիրներ, փականի կափույրներ (маслосъемные колпачки), թեզանիքներ (մանժետ), պատյաններ (кожухи), նորոգման հավաքածուներ, բոցամուղներ (форсунки): Ավտոսիրողները համարում են այս ընկերության արտադրանքը շուկայում լավագույններից: Սրանք նույն օրիգինալներն են, բայց 150-250%-ով ավելի մատչելի:
Միևնույն ժամանակ, Elring-ի պահեստամասերը պարբերաբար կեղծվում են, որոնց դեմ ընկերությունը տարբեր միջոցներով պայքարում է։
Դրայվ Մոթորսը հանդիսանում է Elring ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։