ContiTech-ը ձևավորվել է 1991 թվականին` Continental կորպորացիայի ստորաբաժանման հիման վրա։ Այն մասնագիտանում է փոխանցման փոկերի (приводные ремни) և դրանց կոմպլեկտների արտադրության մեջ։
ContiTech-ի մայր ընկերությունը` Continental-ը, հարուստ և հաջողութուններով նշանավորված պատմություն ունի ռետինե (ոչ միայն ավտոմոբիլաշինության մեջ) և այլ ավտոպարագաների արտադրության ոլորտում։
Continental ընկերությունը հիմնադրվել է 1871 թվականին Գերմանիայի Հանովեր քաղաքում և 1898-ից սկսած մինչ օրս արտադրել է անվադողեր` դրանց արտադրության մեջ առաջինը կիրառելով այն ժամանակվա համար հեղափոխական նորամուծություններ, որոնցից մարդկությունը օգտվում է մինչ օրս, ինչպես օրինակ` անիվներից անջատվող ավտոդողերը, դողերի վրա գծանախշերը և այլն։
Այս հարուստ փորձով զինված` ContiTech-ը ներկայումս աշխատում է բազմազան հումքանյութերով` փորձարկելով նոր տեխնոլոգիաներ և ժամանակակից լուծումներ, որոնք ավտոմեքենաների շահագործումը դարձնում են ավելի ապահով և էկոլոգիապես անվնաս։ ContiTech ապրանքանիշը իր հինադրման առաջին օրից ունի համաշխարհային ընդգրկում` ներկայումս աշխատանքով ապահովելով ավելի քան 40,000-ից ավելի մարդկանց Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի 4 տասնյակից ավելի երկրներում։
Իր բարձր համբավի շնորհիվ` ContiTech-ը հանդիսանում է Mercedes Benz, Volkswagen-Audi, BMW, Fiat, Ford, Nissan, Opel, Rover, Volvo և այլ մակնիշների ավտոմեքենաների օրիգինալ մասերի բացառիկ մատակարար։
Դրայվ Մոթորսը հանդիսանում է Continental-Contitech ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։