Bosch-ը հռչակավոր համաշխարհային բրենդ է, որը պատկանում է 1886թ․ Շտուտգարտում Ռոբերտ Բոշի հիմնադրած Robert Bosch GmbH ընկերությանը:
Bosch-ը աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկն է, ավտոպահեստամասերի հանրահայտ արտադրող՝ ինչպես տեղական շուկաներում, այնպես էլ մեքենաների երաշխիքային սպասարկման համաշխարհային շուկայում:
Bosch-ի արտադրանքների շարքում կարելի է գտնել ցանկացած ավտոմեքենայի նորոգման համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ ընթացքային մասի, արգելակման համակարգի, ղեկային կառավարման դետալներ, էլեկտրոնիկա, վառելիքային համակարգի տարրեր, արագ սպառվող նյութեր, օպտիկա, հովացման համակարգի և ներքին այրման շարժիչների դետալներ: Առանձնահատուկ լավն են գերմանական արտադրողի ստարտերները, սենսորները, մարտկոցները, գեներատորները, վառելիքի պոմպերը: Դրանք առաջատար դիրքեր են զբաղեցնում Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի ավտոսիրողների մոտ:
Բրենդն արդեն ունի բազմամյա պատմություն, իսկ պահեստամասերի որակը համապատասխանում է արտադրական կառավարման միջազգային չափանիշներին, հաստատված ISO 9001, IATF, ISO 9002 SGS սերտիֆիկատներով:
Դրայվ Մոթորսը հանդիսանում է Bosch ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։