Ashika-ն իտալական բրենդ է՝ հիմնադրված 1989թ․։ Այն պատկանում է Japanparts ընկերությունների խմբին։ 

Ընկերությունը մասնագիտացած է ճապոնական, կորեական, հնդկական և ամերիկյան արտադրության պահեստամասերի ներմուծման և մատակարարման մեջ։

Ashika-ի արտադրանքը ներառում է դետալների լայն ընտրանի․

  • Մեխանիկական բաղադրիչներ՝ զտիչներ, արգելակման կոճղակներ և սկավառակներ, հիդրավլիկ տարրեր, կցորդումներ, փոկեր, լարող փոկանիվներ և այլն։
  • Շարժիչի դետալներ` մխոցներ, ցիլինդրի գլխիկներ, առանցքակալներ և այլն։
  • Էլեկտրական դետալներ՝ գործարկիչներ, գեներատորներ, շիկացման ր այրման մոմեր, տվիչներ և այլ տարրեր։
  • Կախոցի և ղեկային կառավարման դետալներ՝ լծակներ, ղեկի ձգաձողեր և ծայրակալներ, հարվածամեղմիչներ և այլն։

 

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Ashika ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը