Airtex ընկերությունը հիմնադրվել է 1935 թվականին Բենջամին Ֆրանկելի կողմից ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում և կարճ ժամանակահատվածում մեծ համբավ է ձեռք բերել ամերիկյան ավտոշուկայում` դառնալով Ford Chevrolet մակնիշի ավտոմեքենաների համար պոմպերի առաջատար արտադրող։
Ներկայումս այն ջրի և վառելիքի պոմպերի արտադրությունում առաջատար անկախ ընկերություն է: ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Իսպանիայում և Չինաստանում գտնվող Airtex-ի գործարանները տարեկան արտադրում են 10 միլիոն ջրի և 2 միլիոն վառելիքի պոմպեր, որոնց որակը ճանաչել և իրենց թողարկած ավտոմեքենաների համար օգտագործում են ամերիկյան և եվրոպական խոշորագույն ավտոարտադրողները` ինչպես Ford-ը, General Motors-ը, Chrysler-ը, Saab-ը, Volkswagen-ը, Opel-ը, Renault-ն և ուրիշներ։ Ապրանքանիշն առաջարկում է ամերիկյան, եվրոպական և ասիական արտադրության մեքենաների համար ավելի քան 900 անուն արտադրատեսակ` հիմնականում պոմպեր։
Airtex-ի ջրի և վառելիքի պոմպերը աչքի են ընկում անաղմուկ, հստակ ու երկարատև հուսալի աշխատանքով, որոնց արտադրության մեջ լայնորեն կիրառվում են մթնոլորտային արտանետումները կրճատող և վառելիքը խնայող ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։
Դրայվ Մոթորսը հանդիսանում է Airtex ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։