Autofren-Seinsa-ն առաջատար արտադրող է արգելակման, կախոցի, ղեկի և փոխանցման համակարգերի համար նախատեսված ավտոպահեստամասերի ոլորտում և արգելակային սուպորտների վերանորոգմամբ զբաղվող առաջատար ընկերությունների համար։

Ընկերությունը պաշտոնապես վավերացված է OEM-ի (օրիգինալ սարքավորումների արտադրող) կողմից:

Ընկերությանն է պատկանում երեք գործարան, որից երկուսը գտնվում են Իսպանիայի Նավարա մարզում, իսկ մեկը՝ Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում գտնվող Չեննայ քաղաքում: Բոլոր գործարաններն ունեն IATF 16949:2016 և ISO9001:2015 ստանդարտներին համապատասխանության հավաստագրեր:

Կատալոգներում ներառված է ընդհանուր առմամբ 1400 անուն պահեստամաս և մոտ 1500 նորոգման հավաքածու։

Autofren բրենդի անվան տակ աշխարհի 65 երկրներում կարելի է գտնել հետևյալ ապրանքները՝ նորոգման հավաքածուներ, ավտոմոբիլային արգելակների տարրեր, ջերմապլաստիկից և ռետինից պատրաստված արտադրանքներ։

Բրենդը և դրա բոլոր արտադրական տարրերի որակը երաշխավորված են, քանի որ արտադրվում և վերահսկվում են Եվրոպական Միությունում:

Դրայվ Մոթորսը հանդիսանում է Autofren-Seinsa ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Տեսնել խանութների ցանկը